Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Հիվանդություններն աշնանն են հաշվում

Հիվանդություններն աշնանն են հաշվում

Ամռանը, որքան էլ եղանակը մռայլ լինի, միեւնույն է, մեզ չի տխրեցնում, իսկ ահա աշնանը նույնիսկ ամենաարեւավառ օրերին սպասում ես ձմռան գալուն: Այդ ժամանակ հոգիդ ակամայից տխրում է: Իսկ եթե հանկարծ աշունը հոգու մեջ մտնի, ապա մարմնի հետ ինչ ասես չի անի:

 

Աշնանային թախծոտությունն ու մաղձոտ տրամադրությունը կարող են պատճառ դառնալ գաստրիտի, խոցային հիվանդության, սեռական վարակիչ հիվանդությունների, հոդացավերի սրացման:

 

Աշունը հաճախ ազդում է նույնիսկ մարդու արտաքին տեսքի վրա: Իհարկե, այս դեպքում պետք չէ մեղադրել եղանակին: Պետք է ասել, որ այդ ամենը մեր գլխից է գալիս: Չնայած աշնանը սրացվող հիվանդությունները շատ տարբեր են, այնուամենայնիվ, նրանք ունեն մեկ ընդհանրություն` նյարդային համակարգի ու դիմադրողականության թուլություն:

 

Չգիտես ինչու, բոլոր տեսակի դեպրեսիաները, նեւրոզներն ու փսիխոզները սովոր են մեր կյանքում հայտնվել հենց աշնանը: Տարվա այս եղանակին բնության մեջ տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, իսկ մարդը բնության մեկ մասնիկն է կազմում:

 

Ըստ վիճակագրության, գրեթե յուրաքանչյուրս արդեն 30 տարեկանում ունենում ենք 2-3 հիվանդություն, որի մասին չենք էլ գիտակցում: Այդ մասին մենք իմանում ենք սեզոնային փոփոխությունների ժամանակ տեղի ունեցող սրացումների պատճառով: Օրինակ` մասնագետները հավատացած են, որ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների հիմնական պատճառը նյարդահոգեբանական գործոնն է: Հայտնի են դեպքեր, երբ սթրեսի ազդեցությամբ ստամոքսահյութը քայքայել է ստամոքսի լորձաթաղանթն ընդամենը մի քանի ժամում: Իսկ աղեստամոքսային տրակտի վատ աշխատանքի պատճառով կառաջանան այլ խանգարումներ եւս, օրինակ` մաշկի հետ կապված` չէ՞որ մարդու օրգանիզմը շղթայական ռեակցիայի նման է:

 

Աշնանը սրացող հիվանդություններից մեկն էլ օստեոխոնդրոզն է: Այս հիվանդությամբ հակված է հիվանդանալու 30 տարեկան ցանկացած կին: Եղանակի կտրուկ փոփոխությունը, օդի մեջ բարձր խոնավությունը, կենսակերպի ավելի անշարժությունը, քան ամռանն է` բարենպաստ պայմաններ են ստեղծում հիվանդության սրացման համար:

 

Կանանց մոտ հաճախ սկսում է նկատվել անքնություն, որն օրգանիզմի համար իսկական սթրես է: Սրանում են այն հիվանդությունները, որոնց առաջացման պատճառները սեռավարակներն են: Քանի որ օրերը ցրտել են, մարդիկ ավելի հաճախ են մրսում: Ամենատարածված տհաճ հիվանդություններն են հերպեսը, ցիստիտը եւ այլն:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ